12:20  ,  24 հուլիսի, 2018

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն:

Միլանում ընթացող Եվրոպայի առաջնության մինչեւ 15 տարեկանների պայքարում Սահակյանը ոսկե մեդալակիր է դարձել 50 կգ քաշային կարգում: Երկամարտում նա գրանցել է 178 կգ (80+98) արդյունք եւ 4-ական կգ գերազանցել երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված բուլղարացի ու թուրք ծանրորդներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ բրոնզե:  

Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ժորա Սարգսյանը զրո է ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում