18:06  ,  26 հուլիսի, 2018

Մարգարիտա Առաքելյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Միլանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը:

Մինչեւ 75 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտի 162 կգ (72+90) արդյունքով գրավել է առաջին տեղը:

Սա Հայաստանի թիմի չորրորդ մեդալն էր Միլանում: Ավելի վաղ 77 կգ քաշային Հարություն Գրիգորյանը եւ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում