15:33  ,  25 հուլիսի, 2018

Հայ ծանրորդները ոսկե եւ արծաթե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում (ֆոտո)

Ծանրամարտի Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Միլանում շարունակվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

77 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է Հարություն Գրիգորյանը, որը երկամարտում գրանցել է 258 կգ (117+141) արդյունք: Գրիգորյանը հաղթել է ինչպես պոկում վարժությունում, այնպես էլ հրում:

Երկրորդ տեղը գրաված թուրք Հական Թուրնազը հայ ծանրորդին երկամարտում զիջել է 12 կգ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մնացական Աբրահամյանը երկրորդ տեղն է գրավել 69 կգ քաշային կարգում: Երկամարտում նա հավաքել է 249 կգ (108+141) եւ 11 կգ զիջել ոսկե մեդալ նվաճած բուլղարացի ծանրորդին (տեսանյութ): Մնացական Աբրահամյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաեւ պոկում ու հրում վարժություններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էր դարձել 50 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում