13:35  ,  8 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հունգարիայի 5-րդ ոսկին

Հունգարական Ռուդոլֆ Դոմբի – Ռոլանդ Կոկեն զույգը ոսկե մեդալ նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի երկտեղանի բայդարկայի 1000 մետրի մրցումներում: Սա Հունգարիայի պատվիրակության 5-րդ ոսկե մեդալն էր Լոնդոնի Խաղերում:

Պորտուգալացիներ Ֆերնանդո Պիմենտան ու Էմանուել Սիլվան գրավեցին երկրորդ տեղը: Գերմանիայի ներկայացուցիչներ Մարտին Հոլշտայնն ու Անդրեաս Իլեն դարձան բրոնզե մեդալակիր:

30-րդ Օլիմպիական խաղեր
Թիավարություն, տղամարդիկ
Երկտեղանի բայդարկա, 1000 մետր

1. Ռուդոլֆ Դոմբի – Ռոլանդ Կոկեն (Հունգարիա) - 3.09,646

2. Ֆերնանդո Պիմենտա – Էմանուել Սիլվա (Պորտուգալիա) - 3.09,699

3. Մարտին Հոլշտայն – Անդրեաս Իլե (Գերմանիա) - 3.10,117

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով