Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում մեքսիկացիները 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Ճապոնիայի թիմի նկատմամբ, իսկ բրազիլացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Հարավային Կորեայի հավաքականի դարպասը:
Բրազիլիայի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պորտու Ալեգրիի «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Ռոմուլոն:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում: Օգոստոսի 10-ին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները կվիճարկեն բրոնզե մեդալը:
30-րդ Օլիմպիական խաղեր
Կիսաեզրափակիչ
Հարավային Կորեա – Բրազիլիա՝ 0:3
Ռոմուլո, 38, Լեանդրո Դամիան, 57, 64
Մարկո Ֆաբիան, 31, Օրիբե Պերալտա, 65, Խավյեր Կորտես, 90 – Յուկի Օցու, 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի