00:03  ,  8 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռուսները դարձյալ ոսկի են նվաճում

Ռուսաստանցի Իվան Ուխովը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի բարձրացատկի տղամարդկանց մրցումների չեմպիոնի տիտղոսը: Սա ռուսների 10-րդ ոսկին էր Լոնդոնի Խաղերում:

Ամերիկացի Էրիկ Կայնարդը գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիրներ դարձան կանադացի Դերեկ Դուրանը եւ քաթարցի Մատուզ Էսա Բարշիմը:

Պեկինի Օլիմպիական խաղերի հաղթող, ռուս Անդրեյ Սիլնովը ցուցադրեց 12-րդ արդյունքը (2.25մ):

30-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, բարձրացատկ, տղամարդիկ

1. Իվան Ուխով (Ռուսաստան)` 2.38 մետր

2. Էրիկ Կայնարդ (ԱՄՆ)` 2.33

3. Դերեկ Դուրան (Կանադա)` 2.29

3. Մատուզ Էսա Բարշիմը (Քաթար)` 2.29

3. Ռոբերտ Գրաբարզ (Մեծ Բրիտանիա)` 2.29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով