23:07  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Իրանի երրորդ ոսկին, Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց իրանցի Խասեմ Խոլարեզա Ռեզային, ով քառորդ եզրափակիչում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանին։

Եզրափակիչում իրանցի ըմբիշն առավելության հասավ ռուսաստանցի Ռուստամ Տոտրովի նկատմամբ։

Բրոնզե մեդալները նվաճեցին Արթուր Ալեքսանյանն ու շվեդ Ջիմի Լիդբերգը։

30-րդ Օլիմպիական խաղեր
Հունահռոմեական ըմբշամարտ
96 կգ քաշային կարգ

1. Խասեմ Խոլամռեզա Ռեզայի (Իրան)
2. Ռուստամ Տոտրով (Ռուսաստան)
3. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)
3. Ջիմի Լիդբերգ (Շվեդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով