22:22  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հովհաննես Վարդերեսյանին հաղթած Հյոնվու Կիմն՝ օլիմպիական չեմպիոն

Հարավկորեացի Հյոնվու Կիմը նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում։
Եզրափակիչում Կիմը հաղթեց հունգարացի Տամաշ Լորինցին։

Հիշեցնենք, որ Կիմն առաջին գոտեմարում պարտության էր մատնել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանին։

Բրոնզե մեդալակիր դարձան ֆրանսիացի Ստիվ Գունոն եւ վրացի Մանուչար Ցխադայան։

30-րդ Օլիմպիական խաղեր
Հունահռոմեական ըմբշամարտ
66 կգ քաշային կարգ


1. Հյոնվու Կիմ (Հարավային Կորեա)
2. Տամաշ Լորինց (Հունգարիա)
3. Ստիվ Գունո (Ֆրանսիա)
3. Մանուչար Ցխադայա (Վրաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով