00:20  ,  15 հուլիսի, 2018

Դե Բրույնե. Գոհ ենք մեր մրցելույթից, 7 խաղում՝ միայն 1 պարտություն

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալները նվաճած Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն գոհ է Ռուսաստանում ունեցած արդունքից:

«Ամբողջ մրցաշարը հրաշալի ստացվեց: Բոլոր հանդիպումներն էլ լավ անցան: Ունեցանք մեկ պարտություն, բայց Ֆրանսիան շատ ուժեղ է, նրանց դեմ խաղալը ծանր էր: Մարդիկ հավանել են մեր խաղաոճը:

Երրորդ տեղի համար հանդիպումը չէինք թերագնահատում, քանի որ մենք պրոֆեսիոնալներ են: Մենք մեր խաղով արժանի էինք հաղթանակի Անգլիայի նկատմամբ: 4-5 գոլի հնարավորություն ունեինք»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բելգիան պատմության մեջ առաջին անգամ գրավել է երրորդ տեղը՝ 2:0 հաշվով պարտության մատնել Անգլիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս