Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության բրոնզե մեդալները: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում բելգիացիները 2:0 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին եւ պատմության մեջ առաջին անգամ գրավեցին երրորդ տեղը:
Արդեն 4-րդ րոպեին կիսապաշտպան Նասեր Շադլիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ պաշտպան Թոմաս Մենյեն:
Առաջին խաղակեսն անցավ բելգիացիների առավելությամբ, մի քանի իրական գոլային պահերով:
Երկրորդ խաղակեսում եւս նախաձեռնությունը Բելգիայի հավաքականի կողմն էր եւ 82-րդ րոպեին Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո Էդեն Ազարը գրավեց Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:
ԱԱ-2018. Երրորդ տեղի համար
Բելգիա - Անգլիա՝ 2:0 (տեսանյութ)
Թոմաս Մենյե, 4, Էդեն Ազար, 82
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում