00:20 15 հուլիսի, 2018Աշխարհի առաջնության բրոնզե մեդալները նվաճած Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն գոհ է Ռուսաստանում ունեցած արդունքից:
«Ամբողջ մրցաշարը հրաշալի ստացվեց: Բոլոր հանդիպումներն էլ լավ անցան: Ունեցանք մեկ պարտություն, բայց Ֆրանսիան շատ ուժեղ է, նրանց դեմ խաղալը ծանր էր: Մարդիկ հավանել են մեր խաղաոճը:
Երրորդ տեղի համար հանդիպումը չէինք թերագնահատում, քանի որ մենք պրոֆեսիոնալներ են: Մենք մեր խաղով արժանի էինք հաղթանակի Անգլիայի նկատմամբ: 4-5 գոլի հնարավորություն ունեինք»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Բելգիան պատմության մեջ առաջին անգամ գրավել է երրորդ տեղը՝ 2:0 հաշվով պարտության մատնել Անգլիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.