21:54  ,  14 հուլիսի, 2018

Ռոբերտո Մարտինես. Ամենամեծ նվաճումն այն է, որ մենք դարձանք մեծ թիմ

Ամենամեծ նվաճումն այն է, որ մենք դարձանք մեծ թիմ, ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը՝ ամփոթելով բելգիացիների մասնակցությունը աշխարհի առաջնությանը: Պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի թիմը նվաճեց բրոնզե մեդալները՝ 2:0 հաշվով հաղթելով անգլիացիներին:

«Այս խաղացողները ցանկանում էին դառնալ թիմ, ոչ ոք չէր խոսում իր ապագայի մասին, բոլոր զրույցները միայն այս կոլեկտիվին օգուտ տալու մասին էին: 1966 թվականից հետո առաջին անգամ մենք բոլորից շատ գոլ խփեցինք աշխարհի առաջնությունում: Մեր թիմի 10 ֆուտբոլիստներ գոլի հեղինակ դարձան: Կարծում եմ՝ սա եւս ռեկորդ է: Ես հպարտանում եմ այս թիմով: Բոլորը ցանկանում էին օգնել իրար: Ամբողջ Բելգիան ցավում էր այս թիմի համար: Բոլորիս համար հրաշալի հույզեր էին: Արտոնություն էր, որ ինձ բախտ վիճակվեց մտնել բելգիական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն արդյունքով»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է championat.com-ը:

46-ամյա իսպանացի մարզիչը Բելգիայի թիմը գլխավորում է 2016 թվականից: Նախքան այդ նա երեք տարի անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս