09:50  ,  13 հուլիսի, 2018

Նոյեր․ ԱԱ-ի եզրափակիչին կհետևեմ որպես չեզոք երկրպագու  

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ասել է, որ Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում համակրելի հավաքական չի ունենալու։

«Կիրակի կլինեմ չեզոք երկրպագու։ Երկու թիմերում էլ կան խաղացողներ, որոնց հետ ես կապի մեջ եմ։ Իվան Ռակիտիչի հետ մշտապես շփվում ենք, մենք միասին ենք խաղացել «Շալկեում»։ Կորենտին Տոլիսոն էլ իմ թիմակիցն է «Բավարիայում»։ Երկուսին էլ լավ հանդիպում եմ մաղթում»,- գրել է Նոյերը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան և Խորվաթիան։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով