09:50 13 հուլիսի, 2018Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ասել է, որ Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում համակրելի հավաքական չի ունենալու։
«Կիրակի կլինեմ չեզոք երկրպագու։ Երկու թիմերում էլ կան խաղացողներ, որոնց հետ ես կապի մեջ եմ։ Իվան Ռակիտիչի հետ մշտապես շփվում ենք, մենք միասին ենք խաղացել «Շալկեում»։ Կորենտին Տոլիսոն էլ իմ թիմակիցն է «Բավարիայում»։ Երկուսին էլ լավ հանդիպում եմ մաղթում»,- գրել է Նոյերը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան և Խորվաթիան։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.