11:46  ,  12 հուլիսի, 2018

«Ռեալն» ու «Բարսելոնան» շնորհավորել են ԱԱ-2018-ի եզրափակիչ հասած իրենց ֆուտբոլիստներին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» շնորհավորել են Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների կազմում աշխարհի առաջնության եզրափակիչ հասած իրենց ֆուտբոլիստներին:

Արքայական ակումբը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հուլիսի 15-ին կայանալիք վճռական խաղում կներկայացնեն խորվաթներ Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչը եւ ֆրանսիացի Ռաֆայել Վարանը: Կատալոնական ակումբի խաղացողներն են եզրափակիչում ֆրանսիացիներ Սամուել Ումտիտին ու Ուսման Դեմբելեն եւ խորվաթ Իվան Ռակիտիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով