22:50  ,  5 հուլիսի, 2018

Տաբարես․ Ուրուգվայի հավաքականը շատ է ցանկանում հաղթել Ֆրանսիային  

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Ֆրանսիայի հետ հանդիպման մասին։

«Մենք չգիտենք, թե վաղը ինչ է լինելու, սակայն շատ ենք ցանկանում հաղթել այդ խաղում։

Կավանին կարևոր խաղացող է Ուրուգվայի համար։ Նա լավ խաղաց Պորտուգալիայի դեմ։ Վնասվածքը ստանալուց հետո նա ամեն ինչ անում է, որ շուտ ապաքինվի։ 24 ժամից պարզ կլինի նրա մասնակցության հարցը»,- Տաբարեսի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիա - Ուրուգվայ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հաղթեց Արգենտինային (4:3), իսկ Ուրուգվայը՝ Պորտուգալիային (2:1)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս