20:39  ,  5 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Խորվաթիայի նախագահը ներկա կլինի Ռուսաստանի հետ խաղին  

Խորվաթիայի նախագահ Կալինդա Գրաբար-Կիտարովիչը ներկա կլինի ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Ռուսաստան – Խորվաթիա խաղին, հայտնում է tass-ը։

Գրաբար-Կիտարովիչը ներկա էր եղել նաև 1/8 եզրափակիչում  տեղի ունեցած Դանիայի հետ խաղին, որում խորվաթները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով։

Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով