18:20  ,  3 հուլիսի, 2018

«Բավարիան», «Բորուսիան» և «Լայպցիգը» հետաքրքրվում են Ֆրանսիայի հավաքականի պաշտպանով  

«Շտուտգարտի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և «Լայպցիգը », հայտնում է L’Equipe -ը։

«Շտուտգարտի» մարզական տնօրեն Միխաել Ռեշկեն հայտնել է, որ իրենք  չեն պատրաստվում Պավարին վաճառել 50 միլիոն եվրոյից պակաս գումարով։

«Մենք ցանկանում ենք, որ Բենժամենը «Շտուտգարտում» խաղա ևս մեկ տարի»,- ասել է Ռեշկեն։

22-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում մասնացել է 34 հանդիպման, խփել է 1 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով