Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունի կարծում է որ անգլիացիները կարող են պայքարել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար:
«Մի քանի ուժեղ թիմեր են դուրս մնացել պայքարից, եւ հնարավոր է, որ Անգլիան շատ հեռու գնա: Հույս ունեմ, որ մեր թիմը կնվաճի աշխարհի գավթը: Հաճելի է Անգլիայի թիմում տեսնել երիտասարդ խաղացողների, շատ էներգիա: Հիմա լավ ժամանակներ են անգլիացի ֆանատ լինելու համար»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Անգլիան հուլիսի 3-ին Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կխաղա Կոլումբիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում