00:15  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ուրուգվայ - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին ճանաչվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչի Պորտուգալիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականին հաղթանակ բերեց ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողի դուբլը։

Քառորդ եզրափակիչում Ուրուգվայի մրցակիցը կլինի Ֆրանսիան։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով