16:10  ,  26 հունիսի, 2018

Մոուրինյո․ Իսլանդիան ու Խորվաթիան կարող են հասնել 1/4 եզրափակիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Իսլանդիայի եւ Խորվաթիայի հավաքականները կարող են հասնել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսկ դա նշանակում է, որ նույն խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը չի հաղթահարի խմբային փուլի արգելքը։

«Իսլանդիան շեշտը դնում է մարտավարության եւ ֆիզիկական գերազանցության վրա։ Խորվաթիան ավելի փորձառու կազմ ունի, ավելի լավ է վերահսկում գնդակը կատարողների բարձր վարպետության շնորհիվ։ Լավ հանդիպում է սպասվում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Իսլանդիայի եւ Խորվաթիայի հավաքականները կհանդիպեն հունիսի 26-ին։ Խորվաթիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբի մյուս խաղում կմրցեն Նիգերիայի եւ Արգենտինայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով