13:35  ,  26 հունիսի, 2018

Ռոնալդու․ Կենտրոնացած ենք փլեյ-օֆֆի վրա (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականի հետ 1։1 խաղալուց եւ փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո հայտարարել է, որ հասել են նպատակին։

«Կենտրոնացած ենք փլեյ-օֆֆի վրա։ Առաջ, Պորտուգալիա»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար ինքնաթիռից։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան B խմբում 5 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի Ուրուգվայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով