14:19  ,  25 հունիսի, 2018

Տիբո Կուրտուա․ Չէի ցանկանա վերադառնալ Անգլիա, եթե պարտվենք անգլիացիներին

Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չէր ցանկանա վերադառնալ Անգլիայի, եթե աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում պարտվեն Անգլիայի հավաքականին։ Երկու տուրերից հետո Բելգիան ու Անգլիան վաստակել են 6-ական միավոր, ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրերը եւ կվիճարկեն խմբում առաջին տեղը։

«Հաղթական տրամադրվածությունը չկորցնելու համար պետք է շարունակել հաղթել։ Անձամբ, ես ցանկանում եմ հաղթել։ Կարծում եմ՝ Բելգիայի հավաքականում այդպես են մտածում բոլորը»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Բելգիան ու Անգլիան կհանդիպեն հունիսի 28-ին Կալինինգրադում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով