20:28  ,  22 հունիսի, 2018

Կոուտինյոն՝ Կոստա Ռիկայի հետ հանդիպման մասին․ Լավ է, որ համբերություն ունեցանք

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե  Կոուտինյոն խոսել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի Կոստա Ռիկայի հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացիները հաղթեցին այդ խաղում 2։0 հաշվով։ Տիտեի գլխավորած թիմը գոլերը խփեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում։

«Սա ծանր հաղթանակ էր, բայց մենք սպասում էինք, որ ամեն ինչ այսպես է դասավորվելու։ Ցանկանում էինք առաջին րոպեներին ապահովել հաղթանակը, լավ է, որ համբերություն ունեցանք։ Հաճելի էր ստանալ հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը, բայց կարևորը թիմի հաղթանակն է»,- հանդիպումից հետո ասել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանը։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Բրազիլիայի մրցակիցը Սերբիայի հավաքականն է (հունիսի 27-ին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով