00:46  ,  5 մայիսի, 2024

Իգա Շվյոնտեկը՝ Մադրիդի WTA-1000 մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իվա Շվյոնտեկը նվաճեց Մադրիդի WTA-1000 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում լեհ թենիսիստուհին 7:5, 4:6, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 12 րոպե։

Իգա Շվյոնտեկը նվաճեց 20-րդ տիտղոսը կարիերայում։ WTA-1000 մրցաշարերում նա հաղթել է 9 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում