20:13  ,  4 մայիսի, 2024

«Ռեալը» հաղթեց «Կադիսին» եւ գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Կադիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով (տեսանյութ

«Ռեալի» գոլերը խփեցին Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ իսպանացի հարձակվող Խոսելուն։

335 օր անց «Ռեալի» մեկնարկային կազմում հանդես եկավ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը վերականգնվել է ծնկահոդերի երկու վնասվածքներից հետո։

«Ռեալը» 87 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը մայիսի 4-ին կհյուրընկալվի «Ժիրոնային»։ «Ռեալը» կհռչակվի չեմպիոն, եթե «Բարսելոնան» հաղթանակ չտանի կատալոնական դերբիում։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ» - «Կադիս»՝ 3:0 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 51,  Ջուդ Բելինգեմ, 68, Խոսելու, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English