00:13  ,  5 մայիսի, 2024

Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրում «Ալ Նասրը» տանը մրցեց «Ալ Վեհդայի» հետ եւ հաղթեց 6:0 հաշվով (տեսանյութ

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ 5-րդ, 12-րդ եւ 52-րդ րոպեներին։

Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ պորտուգալացի հարձակվող Օտավիոն, սենեգալացի հարձակվող Սադիո Մանեն եւ սաուդցի պաշտպան Մոհամեդ Ալ Ֆատիլը։

«Ալ Նասրը» 74 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալ Հիլյալից» հետ է 9 միավոր։ «Ալ Վեհդան» 12-րդն է՝ 32 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում