14:30  ,  22 հունիսի, 2018

Gazzetta dello Sport-ը՝ «Բանանցի» մասին․ Ռուսական փողեր, հայկական սեր (ֆոտո)

Իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport-ը անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում իտալական «Ատալանտայի» հնարավոր մրցակիցներ Երեւանի «Բանանցին» եւ բոսնիական «Սարաեւոյին»։

«Ռուսական փողեր, հայկական սեր» հրապարակման մեջ իտալական պարբերականը պատմում է «Բանանցի» ակումբային մարզահամալիրի, ակումբի համասեփականատերեր Ջեւան Չելոյանցի եւ Օլեգ Մկրտչյանի, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի եւ թիմի մարտավարական դասավորության մասին։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոնը կմրցի «Սարաեւոյի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով