11:15  ,  22 հունիսի, 2018

Արգենտինացի ֆանատները շիշ են նետել Սամպաոլիի վրա եւ հայհոյել

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Արգենտինա - Խորվաթիա հանդիպման (0:3) վերջնամասում արգենտինացի ֆանատները հայհոյել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին եւ ջրի շիշ նետել նրա վրա, հաղորդում է Diario26.com-ը:

Հայհոյանքները սկսվել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գոլից հետո, երբ 80-րդ րոպեին հաշիվը դարձավ 2:0: Իսկ շիշ են նետել երրորդ գոլից հետո: Ավելացված ժամանակում հաշիվը 3:0 դարձրեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած հանդիպմանը հետեւել է 43 հազար երկրպագու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով