12:50  ,  21 հունիսի, 2018

Սերխիո Ռամոս․ Մարադոնան Մեսիից հետ է մի քանի լուսային տարի

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը համեմատել է արգենտինական ֆուտբոլի լեգենդներ Դիեգո Մարադոնային եւ Լիոնել Մեսիին։

«Ես հարգում եմ Մարադոնային, քանի որ նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է։ Բայց նա հրաշալի գիտի, որ մի քանի լուսային տարի հետ է արգենտինական ֆուտբոլի լավագույն խաղացող Լիոնել Մեսիից»,- Ռամոսի խոսքը մեջբերում է A Bola-ն։։

Հունիսի 21-ին Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում կմրցի խորվաթների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով