20:52  ,  20 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ուրուգվայը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց երկրորդ տուրը։

Ռոստովում Ուրուգվայը 1։0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին։ Օսկար Տաբարեսի գլխավորած հավաքականին հաղթանակ բերեց Լուիս Սուարեսի խփած գոլը։ Ուրուգվայցիները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այս խմբի նախորդ խաղում Ռուսաստանը 3։1 հաշվով հաղթել էր Եգիպտոսին եւ նույնպես 1/8 եզրափակիչում է։

ԱԱ-2018, A խումբ

Ուրուգվայ – Սաուդյան Արաբիա՝ 1։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 23

Ուրուգվայ․ Մուսլերա, Խիմենես, Գոդին, Վարելա, Կասարես, Սանչես (Նանդես, 82), Բենտանկուր, Ռոդրիգես (Տորեյրա, 59), Վեսինո (Լաշարտ, 59), Սուարես, Կավանաի։

Սաուդյան Արաբիա․ Ալ Օվայիս, Ալ Բուրայկ, Ալ Շահրանի, Հավսավի, Ալ Բուլայհի, Օտայֆ, Ալ Դոսարի, Ալ Ջասիմ (Ալ Մուգահվի, 44), Ալ Ֆարիջ, Բահեբրի (Կանու, 75), Ալ Մուվալադ (Ալ Սահլավի, 78)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս