17:53  ,  18 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիան ուժեղ էր Հարավային Կորեայից (տեսանյութ)  

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրին Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականները։

Նիժնի Նովգորոդում կայացած խաղում հաղթեցին շվեդները։ Միակ գոլը 65-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Անդրեաս Գրանկվիստը։

Հիշեցնենք, որ F խմբի առաջին խաղում Մեքսիկայի հավաքականը Մոսկվայում նվազագույն հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային։

Ստացվում է, որ առաջին տուրից հետո խմբի առաջատարները Շվեդիան և Մեքսիկան են։

ԱԱ-2018, F խումբ

Շվեդիա - Հարավային Կորեա՝ 1։0 (տեսանյութ)

Անդրեաս Գրանկվիստ, 65 (11մ)  

Շվեդիա․ Օլսեն, Յանսոն, Աուգուստինսոն, Լյուստիգ, Գրանկվիստ, Կլասոն, Էկդալ (Էլմարեկ, 71), Լարսոն (Սվենսոն, 81), Ֆորսբերգ, Բերգ, Տոյվոնեն (Տելին, 77)։

Հարավային Կորեա․ Հյուն-Վու Չո, Լի Են, Պակ Չժու Հու (Կիմ Մին Ու, 28), Լի Չժե Սոն, Կիմ Սին Վուկ (Չյոն Ու Յոն, 66), Հվան Հի Չան, Կու Չժա Չոլ (Սին Վու, 72), Կին Սուն Յուն, Լի Չժե Սոն, Կիմ Յուն Կվոն, Չան Հյուն Սու։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով