23:55  ,  17 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ)  

Աշխարհի առաջնությունում մեկնարկեց մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը։ Ռոստովում կայացավ E խմբի երկրորդ հանդիպումը, որում Տիտեի գլխավորած թիմի մրցակիցը Շվեյցարիան էր։

Սպասվածի համաձայն բրազիլացիներն ակտիվ մեկնարկեցին և արդեն 20-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դարձավ գոլի հեղինակ։

Գոլից հետո Բրազիլիան շարունակեց ակտիվ գործել և փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց։

Հանդիպման երկրորդ հատվածում շվեյցարացիներին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ Անկյունայինի խաղարկումից հետո դիպուկ էր Ստիվեն Ցուբերը։

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Սերբիան նվազագույն հաշվով հաղթել էր Կոստա Ռիկային։

ԱԱ-2018, E խումբ

Բրազիլիա - Շվեյցարիա՝ 1։1 (տեսանյութ) 

Ֆելիպե Կոուտինյո, 20 - Ստիվեն Ցուբեր, 50

Բրազիլիա․ Ալիսոն, Դանիլո, Մարսելո, Տիագո Սիլվա, Ժոաո Միրանդա, Կազեմիրո (Ֆերնանդինյո, 60), Պաուլինյո (Ռենատո Աուգուստո, 67), Ֆելիպե Կոուտինյո, Վիլիան, Գաբրիել Ժեզուս (Ռոբերտո Ֆիրմինո, 79), Նեյմար։

Գլխավոր մարզիչ՝ Տիտե

Շվեյցարիա․ Յան Զոմեր, Շտեֆան Լիխտշտայներ (Միխաել Լանգ, 87), Ռիկարդո Ռոդրիգես, Ֆաբիան Շյոր, Մանուել Ականջի, Գրանիտ Ջակա, Ջերդան Շակիրի, Վալոն Բեհրամի (Դենիս Զակարիա, 71), Բլերիմ Ջեմաիլի, Ստիվեն Ցուբեր, Հարիս Սեֆարովիչ (Բրիլ Էմբոլո, 80)։

Գլխավոր մարզիչ՝ Վլադիմիր Պետկովիչ

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով