01:40  ,  27 հոկտեմբերի, 2026

«Ոսկե գնդակ»․ Սիմոնը՝ տարվա լավագույն դարպասապահ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնը ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ Լոնդոնում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։

Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն երիտասարդ խաղացող էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում