02:28  ,  27 հոկտեմբերի, 2026

«Ոսկե գնդակ»․ Հարի Քեյնը՝ տարվա լավագույն հարձակվող

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի խաղացող Հարի Քեյնը ճանաչվեց տարվա լավագույն հարձակվող Լոնդոնում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում։

Անցած մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ։

Ավելի վաղ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնը ճանաչվել էր տարվա լավագույն դարպասապահ։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։

Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն երիտասարդ խաղացող էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում