17:55  ,  17 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Սերբիան հաղթեց Կոստա Ռիկային (տեսանյութ)  

Մեկնարկեց պայքարը ԱԱ-2018-ի E խմբում։ Առաջին տուրում մրցեցին Կոստա Ռիկայի և Սերբիայի հավաքականները։

Սամարայում կայացած խաղում գրանցվեց 1 գոլ։ Սերբիային հաղթանակ պարգևեց թիմի ավագ Ալեքսանդր Կոլարովի դիպուկ հարվածը։ Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստը աչքի ընկավ 56-րդ րոպեին։ Չնայած բաց թողած գոլին, լավ հանդիպում անցկացրեց Կոստա Ռիկայի դարպասապահ Կեյլոր Նավասը։ Նա մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից։

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 22։00-ին մրցելու են Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականը։

ԱԱ-2018, E խումբ

Կոստա Ռիկա - Սերբիա՝ 0։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Կոլարով, 56

Կոտսա Ռիկա․ Կեյլոր Նավաս, Ջոն Ակոստա, Ջանկարլո Գոնսալես, Սելսո Բորխես, Օսկար Դուարտե, Բրայան Ռուիս, Խոան Վենեգաս (Կրիստիան Բոլանոս, 60),Ֆրանսիսկո Կալվո, Կրիստիան Գամբոա, Դավիդ Գուսման (Դանիել Կոլինդարես, 73), Մարկոս Ուրենյա (Խոել Կեմբել, 67)։

Գլխավոր մարզիչ՝ Օսկար Ռամիրես

Սերբիա․ Վլադիմիր Ստոյկովիչ, Դուշկո Տոշիչ, Լուկա Միլիվոևիչ, Բրանիսլավ Իվանովիչ, Ալեքսանդր Միտրովիչ (Ալեքսանդր Պրայովիչ, 90), Դուշան Տադիչ (Անտոնիո Ռուկավինա, 83), Ալեքսանդր Կոլարով, Նիկոլա Միլենկովիչ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, Նեմանյա Մատիչ, Ադեմ Լյաիչ (Ֆիլիպ Կոստիչ, 70)։

Գլխավոր մարզիչ՝ Մլադեն Կրստաիչ

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom.
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով