15:53  ,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրալիային (տեսանյութ)  

Ռուսաստանում շարունակվում է աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ C խմբում պայքարի մեջ մտավ Ֆրանսիայի հավաքականը։ Կազանում Դիդյե Դեշամի թիմի մրցակիցը Ավստրալիան էր։

Սպասվածի համաձայն ֆրանսիացիներն ակտիվ սկսեցին խաղը, սակայն առաջին կեսում հաշիվը չբացվեց։

58-րդ րոպեին ավստրալացիների սեփական տուգանային հրապարակում գցեցին Անտուան Գրիզմանին։ Վիճելի դրվագում մրցավարը տեսակրկնությունների համակարգի միջոցով 11-մետրանոց նշանակեց։ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողն անվրեպ էր։

62-րդ րոպեին 11-մետրանոց իրացնելու հերթն արդեն Ավստրալիայինն էր։ Սամուել Ումտիտիի ձեռքով խաղից հետո նշանակված հարվածն անթերի իրացրեց Մայլ Էդինակը։

80-րդ րոպեին Ֆրանսիային հաղթանակ բերեց Պոլ Պոգբայի դիպուկ հարվածը, երբ գնդակը մրցակցի պաշտպանից անդրադառնալով դիպավ հորիզոնական դարպասաձողին և հայտվեց դարպասային գծից ներս։

Այս խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 20։00-ին կհանդիպեն Դանիան և Պերուն։

ԱԱ-2018, C խումբ

Ֆրանսիա - Ավստրալիա՝ 2։1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 58 (11մ), Պոլ Պոգբա, 80 - Մայլ Էդինակ, 62 (11մ)

Ֆրանսիա․  Ուգո Լյորիս, Բենջամին Պավար, Լուկաս-Ֆրանսուա Էրնանդես, Ռաֆայել Վարան, Սամուել Ումտիտի, Նգոլո Կանտե, Կորենտին Տոլիսո (Բլեզ Մատուիդի, 78), Պոլ Պոգբա, Կիլիան Մբապե, Անտուան Գրիզման (Նաբիլ Ֆեկիր, 70), Ուսման Դեմբելե (Օլիվյե Ժիրու, 70)։

Գլխավոր մարզիչ՝ Դիդյե Դեշամ

Ավստրալիա․ Մեթյու Ռայան, Ջոշ Ռիսդոն, Ազիզ Բեհիչ, Տրենտ Սնեյսբարի, Մայլ Էդինակ, Մարկ Միլիգեն, Աարոն Մույ, Տոմաս Ռոգիչ (Ջեքսոն Իրվայն, 72), Մեթյու Լեկի, Էնդրյու Նաբաուտ (Տոմի Յուրիչ, 64), Ռոբի Կրուզ (Դանիել Արզանի, 84)։

Գլխավոր մարզիչ՝ Բերտ Վան Մարվեյկ

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով