12:20  ,  15 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օր երկրորդ․ Բուքմեյքերների կարծիքը

Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում հունիսի 15-ին տեղի կունենա 3 հանդիպում։

A խմբում Եգիպտոս -  Ուրուգվայ խաղով կավարտվի առաջին տուրը։ Հիշեցնենք, որ այս խմբի և ընդհանրապես առաջնության մեկնարկային խաղում Ռուսաստանի հավաքականը «Լուժնիկիում» 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։

Եգիպտոս  – Ուրուգվայ դիմակայությունում ֆավորիտ են համարվում հարավամերիկացիները։ TotoGaming–ի մասնագետները Ուրուգվայի հաղթանակի հնարավորությունը գնահատում են 1.61 գործակցով։ Եգիպտոսի հաղթանակի գործակիցը 7 է, ոչ ոքին՝ 3.85։

Ուրուգվայ - Եգիպտոս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

B խմբում պայքարն է սկսելու Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։ Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդությամբ պորտուգալացիները խաղալու են Իսպանիայի հետ։

Պորտուգալիա – Իսպանիա խաղում ֆավորիտը իսպանացիներն են։ Ֆերնանդո Իերոյի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում է 2․1 գործակցով։ Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4․05 է, ոչ ոքին՝ 3․35։

Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին

B խմբի մյուս խաղում մրցելու են Մարոկկոյի և Իրանի հավաքականները։ Դիմակայությունում ֆավորիտ են համարվում աֆրիկացիները։  Մարոկկոյի հաղթանակի հնարավորությունը գնահատում է 2.31 գործակցով։ Իրանի հաղթանակի գործակիցը 3․8 է, ոչ ոքին՝ 3.1։

Մարոկկո – Իրան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով