20:12  ,  14 հունիսի, 2018

Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի ֆուտբոլիստ Դմիտրո Խովբոշայի հետ: 

««Բանանցում» վաղուց էի ցանկանում խաղալ: Երբ հանդես էի գալիս «Ալաշկերտում», խնդրում էի, որ թույլ տան տեղափոխվեմ «Բանանց»: Բաց չթողեցին, սակայն ժամանակը, ինչպես տեսնում եք, ինձ բերեց այստեղ: Շնորհակալ եմ «Բանանցի» մարզիչներին, որ հավատում են ինձ և հուսով եմ, որ այստեղ ցույց կտամ իմ լավագույն որակները և չեմպիոն կդառնանք:

«Բանանցում» խելահեղ լավ պայմաններ են, ամեն ինչ հիանալի է, և ես պարզապես երջանիկ եմ»,- Խովբոշայի խոսքն է փոխանցում «Բանանցի» պաշտոնական կայքը։

29-ամյա պաշտպանը 2017/18 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է ուկրաինական «Ավանգարդում», իսկ մինչ այդ եղել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով