18:25  AMT,  11 հունիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանը և Չավին խոսել են ԱԱ-2018-ի մասին (ֆոտո)  

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավին Մոսկվայում հյուրընկալվել են Ալֆա-բանկին։ Նրանք խոսել են ԱԱ-2018-ի մասին։

«Աշխարհի առաջնությունում բացահայտ ֆավորիտ չկա, բոլոր հավաքականներն էլ շատ լավ են պատրաստվել։ Կարծում եմ, որ չեմպիոնությանը հավակնում են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան։

Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա։ Նրանք հանգամանալից պատրաստվում են։ Եթե Ռուսաստանը հաղթի առաջին խաղում, ապա խմբից դուրս գալու լավ հնարավորություն կունենա։ Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանին։ Բոլորը գիտեն, որ տատս ռուս է», - ասել է Մխիթարյանը։

«Կարծում եմ, որ ֆավորիտները շատ են։ Իսպանիան և Ֆրանսիան կարող են լավ արդյունք ցույց տալ։ Բելգիայից կարելի է անակնկալ սպասել։

Ռուսաստանի հավաքականի վրա իրոք մեծ ճնշում կա, եթե նրանք դա հաղթահարեն, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանը իր խմբի ֆավորիտն է»,- նշել է Չավին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...