18:25 11 հունիսի, 2018Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավին Մոսկվայում հյուրընկալվել են Ալֆա-բանկին։ Նրանք խոսել են ԱԱ-2018-ի մասին։
«Աշխարհի առաջնությունում բացահայտ ֆավորիտ չկա, բոլոր հավաքականներն էլ շատ լավ են պատրաստվել։ Կարծում եմ, որ չեմպիոնությանը հավակնում են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան։
Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա։ Նրանք հանգամանալից պատրաստվում են։ Եթե Ռուսաստանը հաղթի առաջին խաղում, ապա խմբից դուրս գալու լավ հնարավորություն կունենա։ Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանին։ Բոլորը գիտեն, որ տատս ռուս է», - ասել է Մխիթարյանը։
«Կարծում եմ, որ ֆավորիտները շատ են։ Իսպանիան և Ֆրանսիան կարող են լավ արդյունք ցույց տալ։ Բելգիայից կարելի է անակնկալ սպասել։
Ռուսաստանի հավաքականի վրա իրոք մեծ ճնշում կա, եթե նրանք դա հաղթահարեն, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանը իր խմբի ֆավորիտն է»,- նշել է Չավին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.