14:50  ,  8 հունիսի, 2018

Իբրահիմովիչ. Շվեդական լրատվամիջոցների պատճառով չեմ լինի աշխարհի առաջնությունում

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի մասնակցում աշխարհի առաջնությանը շվեդական լրատվամիջոցների պատճառով։

«Այդպիսին է շվեդական լրատվամիջոցների մտածելակերպը։ Չունեմ տիպիկ շվեդական անուն, չեմ պահում ինձ տիպիկ շվեդի նման, թեեւ Շվեդիայի հավաքականի ռեկորդակիրն եմ գոլերի քանակով։ Աշխարհի առաջնությունը ֆուտբոլում ամենամեծ տոնն է։ Բոլոր լավագույն խաղացողները կլինեն այնտեղ, իսկ Զլատանը չի լինի, թեեւ պետք է լիներ»,– Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Football Italia–ն։

Հիշեցնենք, որ 36–ամյա ֆուտբոլիստը կարիերան ազգային թիմում ավարտել է 2016 թվականին, սակայն հայտարարել էր, որ կվերադառնա եւ կմասնակցի աշխարհի առաջնությանը։ Շվեդիայում եւ ազգային թիմում դեմ եղան Իբրահիմովիչի վերադարձին, քանի որ նա չէր մասնակցել ընտրական խաղերին։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Շվեդիայի մրցակիցները կլինեն Հարավային Կորեան (հունիսի 18), Գերմանիան (հունիսի 23) եւ Մեքսիկան (հունիսի 27)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով