13:17  ,  6 հունիսի, 2018

Մոուրինյո. Ռուսաստանը դուրս կգա ԱԱ–2018–ի փլեյ–օֆֆ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ Ռուսաստանի հավաքականը կկարողանա հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլը։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի հավաքականը խմբում կգրավի երկրորդ տեղը։ Վճռական կլինի Եգիպտոսի հավաքականի հետ նրանց հանդիպումը։ Իսկ առաջին տեղը կգրավի Ուրուգվայի հավաքականը»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT–ն։

Խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը հունիսի 14–ին կհանդիպի Սաուդյան Արաբիայի, հունիսի 19–ին՝ Եգիպտոսի, հունիսի 25–ին՝ Ուրուգվայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով