Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կկարողանա մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Հանի Ռիադը տեղեկացրել է, որ 25-ամյա խաղացողը ամենայն հավանականությամբ չի մասնակցի Ուրուգվայի դեմ խաղին, սակայն պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ հանդիպմանը։
Եգիպտոս – Ուրուգվայ հանդիպում կկայանա հունիսի 15-ին, իսկ ռուսների հետ եգիպտացիները կխաղան հունիսի 19-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում