12:18  ,  17 մայիսի, 2018

Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո ձերբակալվել են 21 երկրպագուներ

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ ֆրանսիական «Մարսելի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո Լիոնի ոստիկանությունը տարբեր խախտումների համար ձերբակալել է 21 անձանց: Նրանից 18-ը «Մարսելի» երկրպագուներ են, գրում է Europe 1-ը:

Երկրպագուների մեծ մասը ձերբակալվել են ստադիոնի մոտ:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր: «Աթլետիկոյից» դուբլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով