Մադրիդի «Աթլետիկոյի» եւ ֆրանսիական «Մարսելի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո Լիոնի ոստիկանությունը տարբեր խախտումների համար ձերբակալել է 21 անձանց: Նրանից 18-ը «Մարսելի» երկրպագուներ են, գրում է Europe 1-ը:
Երկրպագուների մեծ մասը ձերբակալվել են ստադիոնի մոտ:
Հիշեցնենք, որ Լիոնում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր: «Աթլետիկոյից» դուբլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։