18:54  ,  16 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Անգլիայի հավաքականի հայտացուցակը

Անգլիայի  հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Դարպասապահներ․ Ջեք Բատլենդ («Սթոք Սիթի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուլ («Բարնլի»)։

Պաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Կեհիլ («Չելսի»), Հարի Մագուայեր («Լեսթեր»), Ջոն Սթունս, Կայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրիան Տրիպյեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ․ Էրիկ Դայեր, Դելե Ալի (երկուսն էլ «Տոտենհեմ»), Ֆաբիան Դելֆ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Լուֆտուս Չիկ («Չելսի»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջեյք Լիվերմոր («Վեստ Բրոմվիչ»)։

Հարձակվողներ․ Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Բելգիան, Թունիսը և Պանաման։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս