21:40  ,  15 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Արգենտինայի հավաքականի հայտացուցակը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նաուել Գուսման («Տիգրես»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։

ՊաշտպաններՄարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Հերման Պեցելյա («Բետիս»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ռամիրո Ֆունես Մորի («Էվերտոն»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»)։

Կիսապաշտպաններ Պաբլո Պերես («Բոկա Խունիորս»), Ադրիան Սենտուրիոն («Ռասինգ»), Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Գիդո Պիսարո («Սևիլիա»), Էնցո Պերես («Ռիվեր Փլեյթ»), Ռոդրիգո Բատալյա («Սպորտինգ»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Լեանդրո Պարեդես («Զենիթ»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա ((«Սևիլիա»)։

Հարձակվողներ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Դիեգո Պերոտի («Ռոմա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»), Լաուտարո Մարտինես («Ռասինգ Ավելյանեդա»), Մաուրո Իկարդի («Ինտեր»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով