18:31  ,  15 մայիսի, 2018

ԱԱ–2018. Հատուկ ռեժիմ Ռուսաստանի 11 քաղաքներում

Հունիս–հուլիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

Վոլգոգրադ

Եկատերինբուրգ

Կազան

Կալինինգրադ

Մոսկվա

Նիժնի Նովգորոդ

Դոնի Ռոստով

Սամարա

Սանկտ Պետերբուրգ

Սարանսկ

Սոչի

Հատուկ ռեժիմը ենթադրում է՝ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիները, պարտավոր են  Ռուսաստանի վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ publication.pravo.gov.ru։

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով