16:20  ,  14 մայիսի, 2018

ԱԱ-2018. Իրանի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշը հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հաղորդում է Tehran Times-ը:

Դարպասապահներ. Ալիրեսա Բեյրանվանդ («Պերսեպոլիս»), Հոսեյն Հոսեյնի («Էստեղլալ»), Ռաշիդ Մազահերի («Զոբ Ահան»), Ամիր Աբեդզադե («Մարիտիմու»):

Պաշտպաններ. Ռամին Ռեզաեյան («Օստենդե»), Վուրիա Գաֆուրի («Էստեղլալ»), Ստիվեն Բեյտաշուր («Լոս Անջելես»), Ջալյալ Հոսեյնի («Պերսեպոլիս»), Մոհամեդ Ռեզա Հանզադե («Փադիդեհ»), Մորտեզա Պուրլիգանժի («Ալ Սադ»), Մոհամեդ Անսարի («Պերսեպոլիս»), Պեդժման Մոնտեզերի («Էստեղլալ»), Մաջիդ Հոսեյնի («Էստեղլալ»), Միլադ Մոհամադի («Ախմատ»), Նուր Օմիդ Բեւել («Էստեղլալ»), Սաիդ Ագաի («Սեպահան»), Ռուզբեխ Չեշիմ («Էստեղլալ»):

Կիսապաշտպաններ.  Սաիդ Էզատոլահի («Ամկար»), Մասուդ Շոդժան (ԱԵԿ), Ահմադ Աբդուլազադե («Ֆուլադ»), Սաման Գոդոս («Էստերսունդ»), Մեհդի Տորաբի («Սայպա»), Աշկան Դեժագա («Նոթինգհեմ Ֆորեստ»), Օմիդ Էբրահիմի («Էստեղլալ»), Էհսան Հաժսաֆի («Օլիմպիակոս»), Ալի Կարիմի («Սեպահան»), Սորուշ Ռաֆիեի («Ալ Հոր»), Ալի Գոլիզադեհ («Սայպա»), Վահիդ Ամիրի («Պերսեպոլիս»):

Հարձակվողներ. Ալիրեզա Յախանբակշ («Ազ Ալկմար»), Քարիմ Անսարիֆարդ («Օլիմպիակոս»), Մեհդի Տերեմի («Ալ Գարաֆա»), Սերդար Ազմուն («Ռուբին»), Ռեզա Գուչանեժադ («Հերենվեն»), Կավեխ Ռեզայի («Շարլերուա»):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իրանը մրցելու է Պորտուգալիայի, Իսպանիայի ու Մարոկկոյի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով